Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
26.12.2024 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:
Բանկի թե՛ գլխամասային գրասենյակի, թե՛ մասնաճյուղերի աշխատակիցներն անձամբ են ընտրել, գնել եւ փաթեթավորել նվերները։ Այս օրերին նվերները ճանապարհին են դեպի Սյունիքի մարզի ինը սահմանամերձ գյուղ՝ Խոզնավար, Շուռնուխ, Որոտան, Քարաշեն, Կոռնիձոր, Բարձրավան, Արավուս, Խնձորեսկ եւ Խնածախ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Խոզնավար եւ Խնածախ գյուղերի մանկապարտեզներին։ 22 փոքրիկի համար ուղարկվել են գրենական պիտույքներ, խաղալիքներ եւ զարգացնող խաղեր՝ մանկապարտեզներում օգտագործելու համար։
«Մեր աշխատակիցների անմիջական մասնակցությունը այս նախաձեռնությանը վկայում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար ոչ միայն ռազմավարական ուղղություն է, այլեւ անկեղծ նվիրում։ Հատկապես կարեւորում ենք սահմանամերձ համայնքների երեխաների հանդեպ ուշադրությունը, եւ հուսով ենք, որ մեր նվերները կօգնեն ստեղծել տոնական տրամադրություն», - նշել է բանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալավերդյանը:
Նշվում է նախաձեռնությունը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքից է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: