Հայաստանում հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4%-ով

26.12.2024 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7․4%-ով, իսկ 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 1․2%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 7.6%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 14.9%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 18%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 6.3%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4.5%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.4%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 54%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 73․9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 41.5%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 4524

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW