Հայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակում Իդրամը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։«Հայաստանում հարյուր հազարավոր բնակիչներ ունեն պարենային անապահովության խնդիր, ինչը նշանակում է, որ միայն սնունդ գնելու համար մարդը կա՛մ գումար չունի, կա՛մ գումարի պատճառով ստիպված է լինում ընտրել անառողջ սնունդ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է խորացնում նաեւ պարենային անապահովությունը․ «Բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դիմել ոչ կայուն միջոցների, օրինակ՝ պարտքով գումար վերցնել կամ ծախսերը նվազեցնել առողջ սննդի հաշվին»:Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ ֆինանսական գրագիտության պակասի պատճառով մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ծախսերը, հետեւաբար ճիշտ չեն օգտագործում նաեւ ստացած եկամուտները․ «Իդրամը կարող է որպես ֆինանսական գործիք օգնել բոլոր բարձրացված հարցերում՝ հենց հանրության մեջ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու միջոցով, ամենամեծ գործիքն այսօր Իդրամ հավելվածն է, որի շնորհիվ էլ մարդիկ կարող են տեսնել իրենց եկամուտներն ու ծախսերը»:Նշվել է, որ ֆինանսապես ավելի գրագետ սերունդ ունենալու ճանապարհին Իդրամը ստեղծել է «Իդրամ Ջունիոր» հավելվածը, որ երեխաներին 8 տարեկանից ֆինանսական գրագիտություն է սովորեցնում՝ սկսած առցանց վճարումներ կատարելուց մինչեւ ծախսերի պլանավորում, եւ այդ ամենը, իհարկե, խիստ վերահսկողության ներքո։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 910