Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
16.12.2024 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /


Համապատասխան պայմանագիրը ՎԶԵԲ-ի եւ Կոնվերս Բանկի միջեւ ստորագրվել է 14.11.2024թ.-ին:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշել է, որ Հաստատող բանկի կարգավիճակն անչափ կարեւոր է Հայաստանում ու ողջ տարածաշրջանում առեւտրի ֆինանսավորումը խթանելու տեսանկյունից:
«Հաստատող բանկի կարգավիճակը վերահաստատում է Կոնվերս Բանկի՝ որպես վստահելի եւ ճանաչված բիզնես գործընկերոջ բարձր կարգավիճակը միջազգային շուկայում, ինչպես նաեւ վկայում է առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի ջանքերի արդյունավետության մասին: Եվ որ ամենակարեւորն է՝ պայմանագրի ստորագրումը թույլ կտա տեղական արտահանողների համար ապահովել առավելագույն հասանելիություն առեւտրի ֆինանսավորման գործիքներին, այդ թվում՝ արտահանման ակրեդիտիվներին եւ բանկային երաշխիքների հաստատմանն ու սպասարկմանը՝ նպաստելով արտահանման ծավալների աճին»,- ասել է նա:
Նշվում է, որ Կոնվերս Բանկը միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն եւ զսպելով վճարային ռիսկերը:
«Բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առեւտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից եւ հաշվարկներից մինչեւ գործարքի ամփոփումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: