ԱրարատԲանկը եւ «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության

16.12.2024 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Aznavour 100»
ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։

Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Բանկից հայտնում են, որ համերգը նվիրված է մեծանուն երաժիշտ եւ բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ծրագրում հնչելու են Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները՝ ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնի կատարմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գործիքավորման հեղինակն է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման, ով նաեւ հանդես կգա որպես դաշնակահար։

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 եւ 2020 թվականների պատերազմների եւ դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։

Նշվում է, որ հիմնադրամի նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» եւ «Մենք ու Մունք» շախմատի եւ ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը եւս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։

«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։
Դիտում՝ 1343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW