Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արթիկ քաղաքի մասնաճյուղը
16.12.2024 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
![](/static/gallery/28576/78d35d357874894a29522b537ab38b86.jpg)
![](/static/gallery/28576/tn-78d35d357874894a29522b537ab38b86.jpg)
«Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»,- ասել է Ֆասթ Բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանը:
«Ժամանակակից ոճով եւ տեխնոլոգիաներով կահավորված բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։
Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է եւ ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ Բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով բանկի «Անի» մասնաճյուղը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Վերջին լուրեր
17.02.2025 | 17:38 Նորություններ
Թվային ռուբլին քաղաքացիների համար հարկադիր վճարային գործիք չի դառնա
17.02.2025 | 14:47 Նորություններ
17.02.2025 | 09:28 Ֆինտեխ
Ռուսաստանում ուժի մեջ է մտել վճարումների QR կոդերի անվտանգության ստանդարտը
14.02.2025 | 16:00 Նորություններ
ԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: