Արդեն տեւական ժամանակ է՝ ՆԱԻՐԻՆ նախաձեռնել է համալիր փոփոխություններ, որոնց մեծ բաժինը վերաբերում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Այս տարի ՆԱԻՐԻՆ դիմել է S&P Global ընկերությանը՝ կորպորատիվ կայունության գնահատման համար։ Գնահատումն արվում է՝ հաշվի առնելով ընկերության գործունեությունն ESG խնդիրների լուծման համար՝ կառավարման, բնապահպանության եւ սոցիալական ուղղվածությամբ։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ ՆԱԻՐԻՆ արդեն ունի գնահատական, ինչը հիմք է ընկերության համար շարունակելու համալիր փոփոխություններն այս ուղղությամբ ու ձգտելու ESG հեղինակավոր սերտիֆիկացմանը։Նշենք, որ սոցիալական պատասխանատվությունը ՆԱԻՐԻԻ զարգացման ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է։ Այս տարի ընկերությունը նախաձեռնեց խոշոր, մասշտաբային ու երկարատեւ կրթական ներդրման ծրագիր՝ ուսման վարձավճարն ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակ սահմանելով Հայաստանի առաջատար երեք բուհերի ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետների համար։ Տարվա ընթացքում էլ ընկերությունը կանգնեց տարբեր կրթական նախաձեռնությունների կողքին՝ հավատարիմ լինելով սկզբունքին՝ «կրթությունն է ապահով եւ բարեկեցիկ ապագայի հիմքը»։Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում հատուկ տեղ է հատկացված առողջ ապրելակերպին ու հաշմանդամային սպորտը խրախուսող ծրագրերին աջակցությանը։Դեռ նախորդ տարվանից ընկերությունը նաեւ կարեւոր քայլեր է նախաձեռնել՝ «կանաչ արշավի» շրջանակներում՝ անցում կատարելով մաքուր փոխադրամիջոցներին, աղբի տեսակավորմանը, հոգ տանելով կենդանիների եւ բնության մասին։ՆԱԻՐԻՈՒՄ վստահ են՝ առաջատար եւ հաջողակ ընկերությունները պետք է սոցիալական պատասխանատվություն դրսեւորեն, իրենց ներդրումն ունենան երկրի, պետության, հասարակության, միջավայրի զարգացման, բարեփոխման, տարբեր խնդիրների լուծման ճանապարհին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2618