Գրանթ Թորնթոնը ներկայացրել է Հայաստանի բանկային համակարգի վերլուծությունը
12.12.2024 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /


«Բանկերը ցանկացած երկրի տնտեսության զարգացման եւ կայունության ապահովման հիմնասյուներից են, եւ ՀՀ-ում եւս դրանց դերը անգնահատելի է»,-ասված է վերլուծության նախաբանում:
Գրանթ Թորնթոն Հայաստանը միավորել է ՀՀ առեւտրային բանկերի 2015-2023 թվականների աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները Tableau հարթակում:
Վերլուծության մեջ ներկայացված են բանկերի հիմնական ցուցանիշները ըստ տարիների՝ հնարավորություն տալով իրականացնել խմբային վերլուծություն եւ բացահայտել բանկերի միջեւնմանություններն ու տարբերությունները:
Ներկայացված է յուրաքանչյուր բանկի դիրքը եւ վերջինիս փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում, շահութաբերության, եկամուտների, ծախսերի ու այլ հիմնական ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը եւ այլն:
Նշվում է, որ այս վերլուծական հարթակը կարեւորագույն գործիք է, որը հնարավորություն է տալիս բանկերին, վերլուծաբաններին եւ ռազմավարական որոշումներ կայացնողներին գնահատել բանկային համակարգի ներկա վիճակը, բացահայտել զարգացման միտումները եւ ամրապնդել մրցակցային դիրքերը:
Գրանթ Թորնթոն Հայաստանի վերլուծությունը հայերեն եւ անգլերեն հասանելի է այստեղ:
Նշվում է, որ ֆինանսական տվյալների համադրելիության ապահովման նպատակով վերլուծությունը չի ներառում Ֆասթ Բանկի 2022 թվականի ցուցանիշները:
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: