Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը
12.12.2024 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /




Evocabank-ի եւ IFC-ի համագործակցության նպատակը ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումն է միկրո եւ փոքր ձեռնարկությունների, հատկապես՝ կլիմայական փոփոխություններին առնչվող եւ կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար:
«Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարությունների եւ զբաղվածության ապահովման հիմնական շարժիչ ուժն են: Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններն ապահովում աշխատատեղերի զգալի մասը: Սակայն նրանք ունեն շուրջ $1.1 մլրդ միջոցների պահանջարկ` պայմանավորված այնպիսի խոչընդոտներով, ինչպիսիք են գրավի բացակայությունը կամ ֆինանսների կառավարման հմտությունների ոչ բավարար մակարդակը: Կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներն ավելի մեծ խնդիրների են հանդիպում, քանի որ դրանցից շատերը գրավադրման կամ բանկերից վարկ ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
IFC-ն Evocabank-ին կտրամադրի $10 միլիոնի վարկային միջոցներ, ինչպես նաեւ ՄՓՄՁ-ներին վարկավորելու նպատակով այլ գործընկերներից կներգրավի եւս $10 միլիոն: Վարկային միջոցների կեսը կուղղվի կլիմայական փոփոխություններին առնչվող նախագծերի վարկավորմանը, իսկ 25%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին: Այս համագործակցությունը կօժանդակի կլիմայի փոփոխությունների ֆինանսավորման ընդլայնմանը եւ կանաչ վարկավորման չափորոշիչների տարածմանը:
«Մենք ուրախությամբ հայտարարում ենք IFC-ի եւ Evocabank-ի երկարաժամկետ հաջող գործընկերության շրջանակում իրականացվող հերթական նախագծի մեկնարկը: Այս համագործակցությամբ բանկին կտրամադրվի $10 միլիոնի վարկ եւ եւս մինչեւ $10 միլիոնի սինդիկացված վարկ, որը կուղղվի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայական փոփոխություններին եւ կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնություններին:
Կարեւորելով տնտեսության այն ոլորտները, որոնք շրջակա միջավայրի կայունության շարժիչ ուժն են եւ առաջ են մղում գործարար կանանց նախագծերը՝ Evocabank-ն ապացուցում է հանրության կյանքում զգալի ազդեցություն թողնելու իր նպատակը: IFC-ի հետ միասին մենք կերտում ենք ավելի պայծառ եւ ներառական ապագա Հայաստանի տնտեսության համար»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
«Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնաքարն են, սակայն դրանցից շատերն աճելու եւ զարգանալու համար պայքարում են ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Evocabank-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի օգնել լրացնելու այս բացը: Նպատակաուղղված լինելով օժանդակություն ցուցաբերել կլիմայի փոփոխություններին առնչվող նախագծերին եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ մենք ընդլայնում ենք այն հնարավորությունները, որոնք նպաստում են նորարարություններին, կայունությանը եւ ներառական տնտեսության աճին»,- ասել է IFC-ի Հարավային Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն:
IFC-ն Evocabank-ի հետ համագործակցում է 2021 թվականից, երբ բանկը ֆինանսավորման ընդլայնման եւ առեւտրի վարկավորման նպատակով ստացել է $15 միլիոնի վարկ` ուղղված համավարակից հետո ՄՓՄՁ-ների կայունության պահպանմանը, վերականգնմանը եւ զարգացմանը: 2022 թվականին COVID-19-ի ազդեցություն ներքո փոքր ձեռնարկություններին ֆինանսական միջոցների հասանելիությունն ապահովելու նպատակով IFC-ն եւս $15 մլն վարկային միջոցներ է տրամադրել Evocabank-ին:
Բացի այդ, լինելով նորարար թվային ծառայություններ մատուցող բանկ` Evoca-ն մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին: Ծրագիրը նպատակ ուներ օժանդակելու բանկի թվայնացման ռազմավարությանը եւ ճանապարհային քարտեզի մշակմանը՝ տեղական շուկայի կարիքներին համապատասխան նորարարությունների շնորհիվ բանկի հաճախորդներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: