Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը

05.12.2024 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ 4/1 հասցեում գտնվող մասնաճյուղը: Կարեւորելով հաճախորդների հարմարավետության առաջնահերթությունը՝ Մարտունի քաղաքում բանկը եւս շարունակելու է աշխատել 24/7 գրաֆիկով:

Ֆասթ Բանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մհերյանը նշել է, որ բանկը հաճախորդներին ներկայանալու է տեխնիկապես վերազինված սրահով․

«Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը Մարտունի քաղաքում ներկայանում է նոր վերաբրենդավորված մասնաճյուղով, որտեղ բոլոր հնարավորություններն առկա են հաճախորդների բարձրորակ սպասարկումը եւ ֆինանսական գործառնությունների կատարման փորձառնությունն էլ ավելի բարձր մակարդակով ներկայացնելու համար»:

«Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկումը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու սկզբունքով։ Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաեւ մեծացնելով ծառայությունների շրջանակը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Դիտում՝ 1807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW