Առեւտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ
04.12.2024 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Հայաստանի բանկերի միությունից հայտնել են, որ 2024թ․ հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ «ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը»:
Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծի իրականացմանը։
Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների եւ նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ կկառուցվի բնակելի ավան։ Երկրորդ ծրագրով բնակելի ավան կկառուցվի Գյումրիում Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի եւ արցախցի գորգագործների ընտանիքների համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: