Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգի անդամ
04.12.2024 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://virtualbrest.ru/

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից հայտնում են, որ այս անդամակցությունը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների կապիտալ շուկաների միջեւ փոխգործակցության խորացման եւ արժեթղթերի շուկաների հասանելիության ընդլայնման համար:
Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաճախորդները այսուհետ կստանան հասանելիություն ՀՀ կորպորատիվ եւ պետական արժեթղթերին: Սա հնարավորություն կտա KCSD-ի հաճախորդներին օգտվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի առաջադեմ ծառայություններից։
«ՀԿԴ համակարգի անդամակցության միջոցով Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան նպատակ ունի իր հաճախորդներին ապահովել նոր ներդրումային հնարավորություններով եւ արժեթղթերի շուկայի գործառույթների փոխկապակցվածության բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանի կարծիքով՝ սա կարեւոր քայլ է երկու երկրների ֆինանսական ոլորտի ինտեգրման ուղղությամբ, որը կնպաստի կապիտալի շուկաների զարգացմանը եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղազախստանում։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: