Evocabank-ը responsAbility-ից ներգրավել է $5 միլիոն

03.12.2024 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #responsAbility
Evocabank-ը ներգրավել է $5 միլիոն responsAbility-ից։ Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

«responsAbility-ի հետ միասին մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար՝ աջակցելով տնտեսական աճին եւ ստեղծելով ավելի կայուն ապագա։ Մենք հավատում ենք, որ ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Որպես Հայաստանի ամենանորարար թվային բանկ՝ մենք հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու լավագույն ֆինանսական լուծումները եւ շարունակաբար ապահովելու միջոցներ նրանց աճի եւ ընդլայնման համար»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

responsAbility-ի եւ Evocabank-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, արդյունքում բանկը մեծ ներդրում է ունեցել ՄՓՄՁ-ների զարգացման մեջ։
Դիտում՝ 2907

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW