«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ
03.12.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
««Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, որոնց հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ եւ հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Մինչդեռ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային եւ արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում եւ սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։
Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում եւ սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության եւ ռազմագիտության ուսուցիչների կողմից։ Ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների եւ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի համատեղ ջանքերով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նախորդ երկու ֆիլմերը հասանելի են հանրությանը ռեժիսոր Վահե Սուքիասյանի եւ ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո եւս բաց տարբերակով կտեղադրվի բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։
Վերջին լուրեր
15.01.2025 | 16:23 Նորություններ
15.01.2025 | 15:44 Նորություններ
Օվերչուկ. Ռուսական բիզնեսը Հայաստանի հարցում զգուշավոր է դարձել
15.01.2025 | 14:37 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: