ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամ

02.12.2024 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
Դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Գոհար Գասպարյանն օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր: Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»: Նա ունեցել է 4000-ից ավելի համերգ․ երգել է աշխարհի նշանավոր բեմերում՝ Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում: Գոհար Գասպարյանն արժանացել է մի շարք պետական մրցանակների եւ պարգեւների:

Երգչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին Գոհար Գասպարյանի բեմական կերպարն է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ, իսկ դարձերեսին Գոհար Գասպարյանի դիմապատկերն է, վարդերի եւ սոխակի պատկեր:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը    1000 դրամ
Մետաղը/հարգը        արծաթ 9250
Քաշը                33,6 գ
Տրամագիծը            40,0 մմ
Որակը                պրուֆ
Դրամաշուրթը        ատամնավոր
Թողարկման քանակը    300 հատ
Թողարկման տարեթիվը    2024
Դիտում՝ 2422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW