Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

29.11.2024 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։

«Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ կուղղվի ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը եւ այլն։

Բանկից հայտնում են, որ նախագծում կա նաեւ բնակելի ավանների կառուցում՝ 44-օրյա պատերազմում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, նրանց ընտանիքների եւ արցախցի գորգագործների համար։

«Ֆասթ Բանկը կարեւորում է երկրի կայուն զարգացումն ու առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության արժեքներով։ Ընկերությունը բազմիցս իրականացրել է բարեգործական նախագծեր եւ շարունակելու է աջակցել Հայաստանում ամենատարբեր ոլորտներում խնդիրների լուծմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Դիտում՝ 1981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW