Ինչպես չսնանկանալ Սեւ ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ IDBank-ից եւ Idram-ից
25.11.2024 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /


Զեղչերի շրջանն առանց կորուստների վայելելու համար IDBank-ը եւ Idram-ը պատրաստել են 5 օգտակար խորհուրդ։
1. Սահմանեք բյուջե եւ հետեւեք դրան
Նախքան զեղչեր որսալը որոշեք, թե որքան գումար եք պատրաստ ծախսել: Ստեղծեք անհրաժեշտ գնումների ցուցակ եւ ըստ դրա բաշխեք Ձեր բյուջեն: Սա կօգնի խուսափել չմտածված ծախսերից:
2. Կատարեք նախնական հետազոտություն
Լավագույն առաջարկները գտնելու համար պետք է պատրաստվել նախապես: Համեմատեք գները տարբեր խանութներում՝ համոզվելու համար, որ զեղչերը իսկապես շահավետ են: Պահպանեք Ձեզ հետաքրքրող ապրանքները եւ հետեւեք դրանց գների փոփոխությանը:
3. Rocket Line-ը՝ Ձեզ օգնական
Սեւ ուրբաթին հատկապես մեծ է գայթակղությունը գնելու ավելի շատ իրեր, քանի որ հաճախ զեղչերն իսկապես շատ շահավետ են։ Աշխատեք հնարավորության դեպքում օգտագործել ունեցած գումարը, իսկ եթե այն չի բավականացնում, ապա Ձեզ օգնության կհասնի Rocket Line 0% անտոկոս թվային ապառիկը, որը հասանելի է ավելի քան 10000 վաճառակետում, իսկ դրանցից որոշներում այն հասանելի է 12 ամսով։
4. Զգուշացեք մարքեթինգային ծուղակներից
Չնայած բազմաթիվ առաջարկներին՝ ոչ բոլոր զեղչերն են արժանի Ձեր ուշադրությանը: Պայծառ գովազդներն ու «սահմանափակ ժամանակով» առաջարկները կարող են ստիպել գնել ավելորդ ապրանքներ: Ուշադրություն դարձրեք միայն այն իրերին, որոնք իսկապես անհրաժեշտ են կամ կօգտագործվեն հետագայում։
5. Սպասեք նորությունների IDBank-ից եւ Idram-ից
Այս Սեւ ուրբաթին IDBank-ը եւ Idram-ը պատրաստում են յուրահատուկ առաջարկներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի խելացի եւ շահավետ գնումներ կատարել: Հետեւեք նորություններին՝ բաց չթողնելու համար բացառիկ հնարավորությունները եւ առաջինը տեղեկանալու իսկապես շահավետ ակցիաների մասին։
ՄՀետեւելով այս խորհուրդներին՝ Դուք կկարողանաք խելամիտ գնումներ կատարել եւ մնալ բյուջեի սահմաններում՝ վայելելով Սեւ ուրբաթի առավելությունները: Սպասեք IDBank-ի եւ Idram-ի հետաքրքիր առաջարկներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: