Լագարդ. Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին
22.11.2024 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sphdigital.com

«Տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ տեխնոլոգիական ճեղքվածքն այժմ ակնհայտ է»,- Լագարդի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացումը կարելի է ապահովել՝ ամրապնդելով եվրոպական կապիտալի շուկան ավելի մեծ ինտեգրման հաշվին:
Լագարդը կարծում է, որ նորարարության զարգացման համար ֆինանսներ կարելի է ներգրավել՝ փոխելով անհատների մոտեցումը ներդրումների նկատմամբ։ Մասնավորապես, Եվրոպայում քաղաքացիները շատ պահպանողական են եւ պահում են բոլոր եղած խնայողությունների մոտ մեկ երրորդը ավանդների եւ կանխիկի տեսքով, մինչդեռ ԱՄՆ-ում այդ մասնաբաժինը կազմում է ընդամենը 10%:
«Եթե եվրոպացիները հետեւեն ամերիկացիների օրինակին, ապա դա կազատի մոտ 8 տրիլիոն եվրո երկարաժամկետ շուկայական ներդրումների համար»,- նշել է ԵԿԲ նախագահը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես դարձել է նվազ բարենպաստ՝ հաշվի առնելով աշխարհի բոլոր անկյուններում ազատ առեւտրի նկատմամբ աճող սպառնալիքները: ԵՄ-ն՝ լինելով աշխարհի առաջատար տնտեսություններից ամենաբացը, ավելի շատ է ենթարկվում այդ ռիսկերին, քան մյուսները»,- ավելացրել է Քրիստին Լագարդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: