Ռուստամ Բադասյանը թողնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը

18.11.2024 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ թողնում է պաշտոնը:

«Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին,  հարկ վճարողներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ», - հայտարարել է Ռուստամ Բադասյանը:
Դիտում՝ 1509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW