ՀՀ գազամատակարարումը լիովին կվերականգնվի հունվարի 13-ի առավոտյան

12.01.2009 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանում գազատարի վնասված հատվածի վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին, եւ Հայաստանի գազամատակարարումը լիովին կվերականգնվի հունվարի 13-ի առավոտյան:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Մեկնաբանելով ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ վրացական կողմը հրաժարվել է “Գազպրոմի” եւ “ՀայՌուսգազարդի” մասնագետների օժանդակությունից, Շուշան Սարդարյանը տեղեկացրել է, որ հայ մասնագետները ներկայումս գտնվում են Վրաստանում` ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

Հունվարի 9-ին Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել էր ռուսական գազի տարանցումը Հայաստան` գլխավոր գազատարի վթարի հետեւանքով:

Դիտում՝ 9460

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW