Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը հուսով է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կթուլացնի ճնշումը երկրի ֆինանսական հաստատությունների վրա, որն առկա է հակառուսական պատժամիջոցների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում մեր ընկերությունների վրա ուժեղ ճնշում է գործադրվում ֆինանսական հատվածում: Այս առումով մեր բանկերը շատ ուժեղ ճնշման տակ են: Մենք ակնկալում ենք, որ ապագայում այդ ճնշումը կթուլանա կամ նույնիսկ ընդհանրապես կդադարի: Իսկ եթե խաղաղություն գա Ուկրաինայում, ապա զգալի աճ կլինի կապալառու ծառայությունների ոլորտում եւ՛ Ուկրաինայում, եւ՛ Ռուսաստանում, ինչպես նաեւ կարձանագրվի աճ ներդրումների առումով»,- ասել է նախարարը A haber հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Դոնալդ Թրամփի ընտրություններում տարած հաղթանակի լույսի ներքո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակնկալիքների մասին հարցին։ Բոլաթը նշել է, որ «Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Սենատում», ինչը թույլ կտա նրան «Կոնգրեսի միջոցով անցկացնել» նախաձեռնություններ ֆինանսական հատվածում։«Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք գնահատում առեւտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ակնկալում ենք, որ պաշտպանության ոլորտի արդյունաբերության մեր որոշ կարիքները կբավարարվեն, այդ թվում՝ էմբարգոյի վերացումով եւ Թուրքիայի նկատմամբ ավելի հավասարակշռված, արդար եւ հավասար մոտեցում ցուցաբերելով։ Մենք ակնկալում ենք նաեւ մաքսատուրքերի իջեցում, հատկապես մեր պողպատի եւ տեքստիլ արտադրանքի նկատմամբ»,- ասել է նախարարը։ Tweet Դիտում՝ 1247