Աջակցություն կցուցաբերվի էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի միջոցառումներին

07.11.2024 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էներգաարդյունավետություն #վերականգնվող էներգիա
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը եւ աջակցել էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:

 Ծրագրի արդյունքում կնվազեցվի էլեկտրաէներգիայի ծախսը, կբարելավվի սեյսմիկ անվտանգությունը, կնվազեցվի CO2 արտանետումները, կերկարաձգվի վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետը:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով:
Դիտում՝ 2141

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW