Telcell-ը պարզաբանել է, թե որն էր խափանումների պատճառը

06.11.2024 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Telcell Wallet
Telcell ընկերությունը պարզաբանել է, թե որն է վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգման կամ չեղարկման պատճառը։

Ընկերությունից հայտնել են, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաեւ որոշ գործընկերների համակարգերի խափանումներով։

«Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, եւ ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- ասված է Telcell-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների եւ միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong եւ GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում եւ մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Դիտում՝ 3090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW