Թրամփի հաղթանակը օգնել է բիթքոյնին նոր պատմական ռեկորդ սահմանել

06.11.2024 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
Բիթքոյնի փոխարժեքը հասել է նոր ռեկորդային մակարդակի՝ կրիպտոարժույթը թանկացել է ավելի քան 8%-ով՝ գերազանցելով $75 000 նշագիծը։

Այսպիսով գերազանցել է ս.թ. մարտին գրանցված ռեկորդը, որը սահմանվել էր բիթքոյնի առեւտրով զբաղվող ամերիկյան բորսայական ֆոնդերի գործարկումից հետո:

Bloomberg-ը նշում է, որ աճը շարունակվել է Դոնալդ Թրամփի քվեարկության ընթացքում առաջ անցնելու ընթացքում։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր Միացյալ Նահանգները դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաք», ստեղծել բիթքոյնի ռազմավարական պահուստ եւ թվային ակտիվների կարգավորիչներ նշանակել։
Դիտում՝ 5682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW