ՀՖԲ-ում փոփոխություններ են տեղի ունեցել` ցուցանշման նոր կանոններին համապատասխան
12.01.2009 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆոնդային բորսայում /ՀՖԲ/ ցուցանշման նոր կանոններին եւ չափանիշներին համապատասխան մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի (ARBK) եւ «Երեւանի Շամպայն Գինիների Գործարան» ԲԲԸ-ի (ESHG) հասարակ անվանական բաժնետոմսերը, որոնք ցուցակված էին B մակարդակում, ներկայումս թույլատրված են առեւտրի բաժնետոմսերի ազատ շուկայում (C):
«Ալմաստ» ԲԲԸ-ի (ALMS), «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի (ZHBK; ZHBKP4), «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի (EJWG), Երեւանի ոսկերչական գործարան -1«Գնոմոն» ԲԲԸ-ի (EVG1), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի (MQER) հասարակ անվանական բաժնետոմսերը ներկայումս եւս թույլատրված են առեւտրի բաժնետոմսերի ազատ շուկայում (C)` ցուցակման նախկին C1 մակարդակի փոխարեն:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB2) Abond ցուցակից տեղափոխվել են Bbond ցուցակ:
«ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային (ELTGB1) եւ անվանական զեղչատոկոսային (ELTGB2) պարտատոմսերը, ինչպես նաեւ «ՏՈՆՏՈՆ» ներդրումային ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (TNTNB1), որոնք ցուցակված էին Bbond մակարդակում, այժմ թույլատրված են առեւտրի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: