Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները բիզնեսի զարգացման համար կարող են Յունիբանկում ձեւակերպել պարզեցված ընթացակարգով մատչելի վարկեր: Բանկից հայտնում են, որ պարզեցված վարկի շրջանակում վարկային միջոցները տրամադրվում են առանց բիզնեսի ֆինանսատնտեսական վերլուծության:Վարկը տրամադրվում է մինչեւ 120 ամիս ժամկետով՝ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով։ Տոկոսադրույքն ակցիայի շրջանակում մինչեւ տարեվերջ կազմում է 10% տարեկան վարկը ԱՄՆ դոլարով ստանալու եւ 15% տարեկան՝ ՀՀ դրամով ստանալու դեպքում: Վարկային միջոցները կարելի է օգտագործել շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների կամ առկա վարկերի վերաֆինանսավորման համար:«Յունիբանկի վարկավորման պարզեցված ծրագիրը կոչված է հեշտացնելու Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մատչելիությունը: «Պարզեցված» վարկը զգալիորեն արագացնում է անհրաժեշտ միջոցների ձեռքբերման գործընթացը եւ, համապատասխանաբար, թույլ է տալիս ձեռնարկատերերին ավելի արագ եւ արդյունավետ լուծել իրենց բիզնեսի ֆինանսական հարցերը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հարմարավետ սպասարկումն ապահովելու համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է այցելել մասնագիտացված մասնաճյուղեր՝ «Բայրոն» (Երեւան, Բայրոնի 1), «Կենտրոն» (Երեւան, Կիեւյան 8, թիվ 63), «Կոմիտաս» (Կոմիտաս պող. 27, շենք 19), «Տաշիր Կենտրոն» (Երեւան, Խորենացի 33), «Մալաթիա» (Երեւան, Սեբաստիա 141)։ Բանկի մասնագետները կաջակցեն սպասարկման բոլոր փուլերում՝ հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները եւ դրված նպատակները։Յունիբանկի բիզնես-հաճախորդները կարող են իրենց ֆինանսները կառավարել նաեւ օնլայն՝ օգտվելով իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness մոբայլ հավելվածից: Հավելվածին մուտքի իրավունք ստանալու համար կարող եք դիմել Յունիբանկի մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 4321