Հայաստանը Աբու Դաբիի զբոսաշրջային հոսքի խոշորագույն մասնակիցներից է դառնում

04.11.2024 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Երեւանում անցկացրել է «Experience Abu Dhabi» շնորհանդեսը՝  տեղական զբոսաշրջային շուկայի մասնագետներին ներկայացնելով եզակի փորձի խորացված վերլուծություն, ինչպես նաեւ իրադարձություններ, հնարավորություններ եւ բիզնես խթաններ, որոնք կարող է առաջարկել Աբու Դաբին։

Միջոցառմանը հայ գործընկերներին ներկայացվել են Աբու Դաբիի զբոսաշրջության ոլորտի աճի հնարավորությունները, հանդիպումներ են կայացել Աբու Դաբիի հյուրանոցների ներկայացուցիչների, ուղղությունների կառավարման ընկերությունների եւ Հայաստանում զբոսաշրջության շուկայի  առաջատար դերակատարների միջեւ։

Հայաստանը դառնում է Աբու Դաբիի զբոսաշրջային հոսքի խոշորագույն մասնակիցներից մեկը։ Մոտ ապագայում կանխատեսվում է զգալի աճ, քանի որ ակնկալվում է, որ Աբու Դաբի այցելող հայ զբոսաշրջիկների թիվը կաճի 42%-ով։

Շնորհանդեսին մանրամասն ներկայացվել են ցանկացած բյուջեի համար նախատեսված Աբու Դաբիի զբոսաշրջային շուրջտարյա բազմազան առաջարկները եւ վերջին նորությունները՝ հանգստի, ժամանցի եւ խրախուսական ճանապարհորդությունների ոլորտում։  

Ցուցադրվել են համապարփակ գործիքներ, ծառայություններ եւ ռեսուրսներ, որոնք հասանելի են DCT Abu Dhabi-ի գործընկերներին։ Ներկայացվեց է նոր՝ Experience Abu Dhabi Experts էլեկտրոնային ուսուցման ծրագիրը, որը տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ գործիքներ՝ Աբու Դաբիի զբոսաշրջային ուղղության արդյունավետ  խթանման  համար։
Դիտում՝ 6416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW