EasyPay ընկերությունը 10 տարեկան է

04.11.2024 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկը՝ EasyPay-ը, նոյեմբերի 4-ին նշում է ընկերության տասնամյակը։

EasyPay-ում ասում են, որ ընկերությունն ավելին է, քան պարզապես կազմակերպություն լինելը. այն աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների հետ ընկերություն անելու մասին է։ Աշխատանքին այս մոտեցումը արդյունավետ է եղել արդեն տասը տարի։

EasyPay-ի պատմությունը սկսվում է 2014-ից՝ Երևանի փողոցներում EasyPay-ի առաջին տերմինալների տեղադրմամբ։ Տերմինալների թիվը և տեղաբաշխվածությունը տարեցտարի ընդլայնվեց, և այժմ 4000-ից ավելի տերմինալներ տեղ են գտել Հայաստանի ողջ տարածքում՝ փողոցներում, խաչմերուկներում, վաճառակետերում։

Հաջորդիվ՝ 2017-ին, easywallet էլեկտրոնային դրամապանակի մուտքն էր շուկա։ Այդ պահից սկսած՝ տերմինալից օգտվելու փոխարեն կարելի է պարզապես ներբեռնել հավելվածը սմարթֆոնում և վճարումներ կատարել մի քանի հպումով ցանկացած պահի և ցանկացած վայրում։

Տարիների ընթացքում լսելով ու հասկանալով տարբեր հաճախորդների կարիքները և ակտիվ աշխատանք տանելով մատուցվող ծառայությունների վրա՝ EasyPay-ը այժմ առաջարկում է 1000-ից ավելի վճարատեսակ իր տերմինալներում ու easywallet հավելվածում։ Սա արդյունք է հաճախորդների և գործընկերների հետ սերտ ընկերության ու հետադարձ կապի։

Այս մոտեցման արդյունքում EasyPay-ը կարողացավ իր մատուցած ծառայությունների մեջ ընդգրկել կյանքի ու գործունեության տարբեր ոլորտներ և օգնել մարդկանց վճարել կոմունալ, բժշկական, ապահովագրական, պետական, բանկային և շատ այլ ծառայությունների դիմաց, կատարել մեքենային առնչվող վճարումներ, ստանալ փոխանցումներ արտերկրից, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և շատ ավելին։

EasyPay-ի բերած փոփոխությունների հիմքում մի կարևոր բան ևս կա՝ ընկերությունը թիմի ներսում։ Ըստ EasyPay-ի՝ տասնամյակը լավ առիթ է՝ տարբեր գործառույթներ ունեցող բաժինների միջև արդյունավետ համագործակցությունը նշելու և խրախուսելու համար։
Դիտում՝ 5425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW