Ֆասթ Շիֆթը միանում է Իդրամի բաց QR-ենթակառուցվածքին։ Իդրամ ընկերության եւ Ֆասթ Շիֆթի միջեւ կնքվել է հուշագիր, որի շրջանակում այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաեւ Ֆասթ Շիֆթի օգտատերերը՝ հավելվածի միջոցով։«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին եւ նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության եւ հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար. «Բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը եւ վճարել ավելի քան 22.500 վաճառակետում»։ Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը. «Մենք նկատի ունենք նաեւ ֆինանսական կառույց-գործընկերների, առեւտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաեւ հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում եւ կատարելագործում»։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5281