Արցախցի միայնակ տարեցները նույնպես կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից
31.10.2024 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշմամբ առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաեւ միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան եւ ժառանգի բացակայության ռիսկը։
Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչեւ վարկի ամբողջական մարումը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: