Խնայողությունը ոչ միայն գումար մի կողմ դնելու եւ ֆինանսական անվտանգության, այլեւ՝ ապագայի պլանավորման, երազանքների իրագործման եւ նոր մարտահրավերների պատրաստ լինելու մասին է։Հայաստանում խնայողությունների միջազգային օրը նշվում է միայն վերջին տարիներին, սակայն տոնն արդեն 100 տարեկան է։Ամիօ բանկը ներկայացնում է մի քանի խորհուրդ, թե ինչպես սկսել խնայել գումար, եթե դա Ձեզ մոտ դեռ այնքան էլ լավ չի ստացվում։1. Դնել հստակ նպատակներԻմանալը, թե կոնկրետ ինչ նպատակով եք գումար խնայում, Ձեզ կօգնի լինել առավել մոտիվացված։ Նպատակը կօգնի նաեւ դիմանալ գայթակղություններին եւ չկատարել ոչ անհրաժեշտ գնումներ։2. Խնայել ճիշտ վայրումԳումարը ներքնակի տակ պահելն արդյունավետ չէ, քանզի ինֆլյացիայի պատճառով ձեր գումարի արժեքը ժամանակի ընթացքում կընկնի, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Ընտրեք խնայման այնպիսի տարբերակ, որի արդյունքում գումարը կաճի։ Այս պարագայում ավանդը, պարտատոմսեր գնելը, ներդրումներ անելը հիանալի տարբերակներ են։3. Սկսել փոքր գումարիցԳումար խնայելու համար արտասահմանում ապրող հեռու բարեկամից անակնկալ ժառանգություն սպասել պետք չէ։ Ինչքան գրագետ սկսեք վարվել անգամ ամենափոքր շահույթի հետ, այդքան մեծ է հավանականությունը, որ կկարողանաք խնայել գումար ավելի մեծ նպատակների համար:4. Օգտվել շահավետ առաջարկներիցՆախապես ֆիքսեք, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ եւ մինչեւ գնում կատարելն ուսումնասիրեք առկա լավագույն առաջարկները: Գտեք ակցիաներ, պրոմոկոդեր, քեշբեքեր։ Մի ամաչեք օգտվել անգամ ամենափոքր զեղչերից, քանզի ձեր ընդհանուր ծախսերում դրանք կարող են «եղանակ փոխել»։ «Ամիօ բանկը, հաշվի առնելով ժամանակի պահանջը եւ խրախուսելով խնայողություններ կատարելը, ստեղծել է լավագույն պայմանները՝ օգնելու իր հաճախորդներին կատարել մտածված եւ շահավետ խնայողություններ։Բանկի առաջարկած ավանդային պայմանները շուկայում լավագույններից են, իսկ թիմը մշտապես պատրաստ է կատարել ֆինանսական խորհրդատվություն, որ Ձեր ֆինանսները տնօրինեք հնարավորինս արդյունավետ կերպով։AMIO Mobile-ով ավանդային հաշիվ բացելն առավել շահավետ է, քանզի ավանդի տոկոսադրույքն ավելի բարձր է։ Ամիօ բանկի առաջարկած ավանդատեսակների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 783