Evocabank-ը Project Management Awards 2024-ի գլխավոր գործընկերն է
29.10.2024 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /


Տարբեր ոլորտների նախագծերի կառավարիչներ հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ձեռքբերումները եւ արժանանալ հատուկ մրցանակների իրենց մասնագիտական ներդրումների համար։
Միջոցառման գլխավոր հյուրն է PMI խորհրդի նախագահ Լուան Փիքքարդը, ոլորտի մասնագետներ եւ խոսնակներ, որոնք կխոսեն նախագծերի կառավարման ապագայի, նորարարությունների, առաջնորդության մասին եւ կկիսվեն իրենց տարիների փորձով։
Project Management Awards 2024-ի ժյուրիի կազմում կլինի Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:
«Project Management Awards-ը PMI Armenia-ի հերթական կարեւոր նախաձեռնությունն է: Evocabank-ը, որպես նախագծերի կառավարման ոլորտի գործընկեր, շարունակական աջակցություն է ցուցաբերում նման նորարար գաղափարներին: Այս անգամ եւս մենք միջոցառման գործընկերն ենք եւ կտրամադրենք հատուկ մրցանակ` յուրահատուկ, նորարար եւ թվային project manager-ի»,- նշել է Տաթեւիկ Խաչատրյանը։
Project Management Awards-ը կմիավորի ոլորտի մասնագետներին, ղեկավարներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նախագծերի կառավարումով։
Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերն են՝
• Project Manager of the Year
• Project Manager for Social Impact
• Project Manager for Innovation
• Project Manager for Sustainability
Մրցանակաբաշխության հայտերը կարող եք լրացնել մինչեւ հոկտեմբերի 30-ը հետեւյալ հղումով։
«Evocabank-ը կարեւորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ նախագծեր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: