0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
29.10.2024 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա Լիզինգ


Ակբա Լիզինգը եւ JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաեւ ԿԱՍԿՈ ապահովագրություն:
Այս բացառիկ առաջարկը կգործի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
«Ակբա Լիզինգը JAC Motors Armenia-ի հետ հայտարարում է բացառիկ համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում բիզնեսի զարգացմանը։ Առաջարկում ենք ձեռք բերել JAC բեռնաուղեւորատար եւ տարբեր չափերի բեռնատարներ մինչեւ 3 տարի մարման ժամկետով՝ տարեկան 0% փաստացի տոկոսադրույքով՝ ստանալով ԿԱՍԿՈ ապահովագրությունն անվճար»,- նշել է Ակբա Լիզինգի վաճառքների կառավարման վարչության պետ Հայկ Անդրեասյանը։
«Ամիսների աշխատանքի արդյունքում թե՛ Ակբա Լիզինգի, թե՛ Չինաստանի մեր գործընկերների հետ հասանք նրան, որ կարողանանք ներկայացնել այս բացառիկ առաջարկը. JAC Motors Armenia-ի բեռնատարների եւ մեքենաների ձեռքբերում՝ տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով»,- նշել է JAC Motors Armenia-ի հիմնադիր տնօրեն Արտակ Զոփունյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: