Գալստյան. Եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը չիջեցվեր, կլիներ վարկային տոկոսադրույքների էական աճ

29.10.2024 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ #վարկ

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «ՀՀ-ում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա»:

Նրա խոսքով՝ եթե Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.75%-ից նվազեցրած չլիներ 7.25%-ի, Հայաստանում կլիներ վարկային տոկոսադրույքների էական աճ։


«Մենք տոկոսադրույքը էականորեն նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում, երեք տարի բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված, հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, եւ տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս։ Կարող ենք ենթադրել՝ դրանք ապագայում կիջնեն, քանի որ նաեւ մեր գործողություններով որոշակի ազդակներ ենք տալիս հետագայի համար»,- ասել է ԿԲ նախագահը:

Դիտում՝ 2122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW