ՀԲՄ. Հայաստանի եւ Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության վերլուծությունը

28.10.2024 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #բանկային համակարգ
2024 թվականի առաջին 6 ամսվա տվյալներով Հայաստանի բանկային համակարգի տարեկանացված շահութաբերության մակարդակը (ROE) կազմել է 21,9%, Վրաստանում՝ 23,5%։

Հայաստանի բանկերի միությունը պարբերաբար կներկայացնի ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններ՝ համադրելի երկրների հետ համեմատական օրինակներով։

Այսօր ներկայացվում է Հայաստանի եւ Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության մակարդակի համեմատական վերլուծությունը։  

Նշվում է, որ ՀՀ բանկային համակարգի շահութաբերության մակարդակը (ROE) պատմականորեն եղել է ցածր. մինչեւ 2022 թվականը՝ 10 տարվա ընթացքում (2012-2022), ՀՀ բանկային համակարգի միջինացված տարեկան ROE-ն եղել է 7%, ինչն էականորեն ցածր է համադրելի երկրներից։ Օրինակ, Վրաստանի բանկային համակարգի ROE-ն նույն ժամանակահատվածի համար կազմել է միջինում տարեկան 17,5%։ Համեմատության համար նշվում է, որ ցուցանիշը ցածր է նույնիսկ բանկերի համաշխարհային միջին ROE-ից, որը կազմել է շուրջ 9-10%։


Հայաստանի եւ Վրաստանի բանկային համակարգերի ROE-ի համեմատական վերլուծությունը:

Վրաստանի համապատասխան ցուցանիշները ներկայացված են դրամային արտահայտությամբ։

Ներկայացված վիճակագրական տվյալները վերցված են Հայաստանի եւ Վրաստանի բանկերի պաշտոնական կայքերից։
Դիտում՝ 2067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW