Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունեցել Real Business կոնֆերանսին, որն անցկացվել է Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում:Բանկից հայտնում են, որ իր տաղավարի այցելուներին են ներկայացվել Ամիօ լիզինգի բոլոր առավելությունները: Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես է եկել Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով եւ առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի եւ մատակարարների համար:«Ամիօ լիզինգը ձեւավորվել է ապրիլ ամսից, այսինքն՝ շուրջ 6 ամիս ենք աշխատում լիզինգով, եւ արդեն ունենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից նշանակալի են մեր նոր համագործակցությունները շուրջ 70 մատակարարի հետ, ունենք կնքված բազմաթիվ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել սարքավորումներ 0% տոկոսադրույքից սկսած, եթե դրանք համապատասխանում են տնտեսության արդիականացման ծրագրի պայմաններին»,- ասել է Արման Պետրոսյանը:Ցուցահանդեսի եւ բիզնես կոնֆերանսի մասնակիցների համար Ամիօ լիզինգն ուներ նաեւ հատուկ առաջարկ՝ ցուցահանդեսի ընթացքում բանկի հետ պայմանավորվածությունների շրջանակում ձեռքբերվող սարքավորումների անվճար կասկո ապահովագրություն մեկ տարվա համար:Բանկից հիշեցնում են, որ Ամիօ լիզինգը Կառավարության հետ համատեղ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակում առաջարկում է լիզինգ՝ 0% տարեկան փաստացի տոկոսադրույքից սկսած:Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1389