Ներդրումների կառավարման առաջատար միջազգային ընկերություն հանդիսացող Balchug Capital-ը, որի գլխամասային գրասենյակը Երևանում է, իր Միջազգային խորհրդատվական խորհրդում ողջունել է նոր խորհրդական՝ Մայքլ Փարքերին։ Վերջինս ԱՄՆ պատժամիջոցների և փողերի լվացման (ՓԼ) դեմ պայքարի կարգավորումներին համապատասխանության ապահովման ճանաչված փորձագետ է։Փարքերը, ով իր ոլորտում ունի փայլուն կարիերա և զբաղեցրել Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պաշտոնյայի և ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոններ, Միջազգային խորհրդատվական խորհուրդ է բերում միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման մեծ փորձ ու խորը ըմբռնում, ինչն էլ ավելի է ամրապնդում Balchug Capital-ի միջազգային շուկաներում պատասխանատու ներդրումների հանձնառությունը:«Բոլոր համապատասխան միջազգային օրենքներին և կանոնակարգերին լիարժեք և անվերապահ համապատասխանությունը միշտ պահել ենք մեր ընկերության գործունեության հիմքում: Սա կարևոր է՝ հաշվի առնելով կարգավորիչ և իրավական հարթությունների կոմպլեքսայնությունը որոշ աշխարհագրական շրջաններում, որտեղ մենք ներդրումներ ենք կատարում: Այս քայլը բարձրագույն չափանիշներին համապատասխանության ապահովման մեր հանձնառության ամենաուժեղ ազդակն է, և մենք ուրախ ենք, որ Մայքլ Փարքերը մեր Միջազգային խորհրդատվական խորհրդի խորհրդականն է: Նրա փորձը անգնահատելի կլինի Balchug Capital-ի միջազգային գործունեության ընդլայնման գործում»,- ասել է Balchug Capital-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Դավիթ Ամարյանը։ «Ինձ համար պատիվ է լինել Միջազգային խորհրդատվական խորհրդի խորհրդական և վերջինիս հարգարժան անդամների հետ միասին նպաստել Balchug Capital-ի հաջողությանը: Ընկերության ռազմավարական տեսլականի մաս կազմող վճռական նվիրվածությունը էթիկական կառավարմանը և կարգավորիչ ու իրավական պահանջներին համապատասխանության ապահովման հանձնառությունն արժանի են բարձր գնահատանքի»,- ասել է Մայքլ Փարքերը:Balchug Capital-ն ավելի վաղ հայտարարել էր իր Միջազգային խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին, որի առաջին անդամն է էթիկական կառավարման ոլորտի հեղինակավոր փորձագետ Ռոբերտ Հ. Թեմբեկջյանը: Միջազգային խորհրդատվական խորհրդին Մայքլ Փարքերի՝ որպես խորհրդական միանալն էլ ավելի է ամրապնդում Balchug Capital-ի հանձնառությունը կորպորատիվ կառավարմանն ու համապատասխանության լավագույն փորձի ապահովմանը։Միջազգային խորհրդատվական խորհուրդն աջակցում է Balchug Capital-ին և նրա պորտֆելի ընկերություններին՝ տրամադրելով շարունակական աճին միտված ռազմավարական խորհրդատվություն և մենթորություն:Մայքլ Փարքերի մասինՄայքլ Փարքերը ԱՄՆ պատժամիջոցների և փողերի լվացման (ՓԼ) դեմ պայքարի կարգավորումներին համապատասխանության ապահովման ճանաչված փորձագետ է: Նա զբաղեցրել է ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պաշտոնյայի և ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոններ, իսկ ներկայումս «Arktouros pllc» ընկերության գործընկեր է (Վաշինգտոն, ԱՄՆ): Փարքերը նաև հրավիրյալ պրոֆեսոր է Ջորջթաունի համալսարանի Արտաքին հարաբերությունների դպրոցի (SFS) «Անվտանգության հարցերի ուսումնասիրություններ» ծրագրում, որտեղ նա դասավանդում է ԱՄՆ պատժամիջոցներին և ազգային անվտանգությանը վերաբերող թեմաներ:Balchug Capital-ի մասինBalchug Capital-ը ներդրումների կառավարման ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից։ Tweet Դիտում՝ 4139