Ներդրումների կառավարման առաջատար միջազգային ընկերություն հանդիսացող Balchug Capital-ը, որի գլխամասային գրասենյակը Երևանում է, հայտարարել է Միջազգային խորհրդատվական խորհրդի ձևավորման մասին, որի կազմում կլինեն ոլորտի առաջատար փորձագետներ:Այս նոր Միջազգային խորհրդատվական խորհրդի առաջին անդամը Միացյալ Նահանգներում էթիկայի կառավարման ականավոր պաշտոնյա՝ Ռոբերտ Հ. Թեմբեկջյանն է։ Պարոն Թեմբեկջյանը սկզբունքային կառավարման ոլորտում տասնամյակների փորձ ունի, և սա մի ոլորտ է, որտեղ Balchug Capital-ը, արդեն իսկ լինելով առաջատարներից, հանձնառու է գրանցել հետագա առաջընթաց: Առաջիկա ամիսներին Խորհրդին կմիանան այլ փորձագետներ, ովքեր իրենց հետ կբերեն լավագույն միջազգային փորձ ու որակավորումներ:Միջազգային խորհրդատվական խորհուրդը կաջակցի Balchug Capital-ին և նրա պորտֆելի ընկերություններին՝ տրամադրելով շարունակական աճին միտված ռազմավարական խորհրդատվություն և մենթորություն:«Մենք միշտ աշխատում ենք բարձրակարգ մասնագետների հետ՝ լավագույն փորձն ու գիտելիքը մեր աշխատանքում ներառելու համար, որպեսզի շարունակաբար բարելավենք մեր որոշումների կայացման գործընթացը: Միջազգային խորհրդատվական խորհրդի ստեղծումը մեր զարգացման և աճի ռազմավարության հաջորդ տրամաբանական քայլն էր», - ասել է Balchug Capital-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Դավիթ Ամարյանը: «Խորհրդի անդամներն ընտրվել են՝ ելնելով ոլորտում իրենց գիտելիքներից և փորձից ու մեր ներդրումային ուղղվածությունների և ռազմավարական նպատակների հետ իրենց փորձի համապատասխանությունից: Մենք պատիվ ունենք և ոգևորված ենք, որ մեր կողքին ունենք էթիկական կառավարման այնպիսի կայացած փորձագետ, ինչպիսին պարոն Թեմբեկջյանն է»:«Balchug Capital-ը մեր օրերում հասել է հաջողությունների՝ աշխատելով ժամանակով փորձված արժեքներով: Ընկերության ղեկավարները աշխատում են քրտնաջան, ներդրումներ կատարում խելամտությամբ, սոցիալապես գիտակից են և աջակցում են իրենց համայնքին»,- ասել է պարոն Թեմբեկջյանը: «Ես պատիվ ունեմ և ուրախ եմ իմ խորհուրդներով կիսվել նման նշանավոր միջազգային ընկերության հետ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է իմ նախնիների հայրենիքում՝ Հայաստանում: Սա հնարավորություն է ոչ միայն աջակցելու Balchug-ի շարունակական աճին, այլ նաև խթանելու էթիկական կառավարման պրակտիկան իմ պատմական երկրում»:Թեև Միջազգային խորհրդատվական խորհուրդը գործում է ոչ գործադիր կարգավիճակով. նրա առաջարկությունները պարտադիր չեն, Balchug Capital-ը կօգտվի Խորհրդի անդամների փորձից և մենթորությունից՝ ընկերության ներդրումային ռազմավարությունները բարելավելու, իր պորտֆելի ընկերությունների աճը խթանելու և նոր, ինչպես նաև ավանդական հնարավորությունները կապիտալացնելու համար:Ռոբերտ Հ. Թեմբեկջյանի մասինՌոբերտ Հ. Թեմբեկջյանը դատական վարքագծի հարցերով Նյու Յորքի նահանգային հանձնաժողովի ղեկավարն ու խորհրդականն է: Նա ավարտել է Սիրաքյուսի համալսարանը, Ֆորդհեմի համալսարանի իրավունքի դպրոցը և Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը, որտեղ նա ստացել է հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Ֆուլբրայթի գիտական ծրագրի շրջանակում 1994 թվականին նա Հայաստանի Ամերիկյան համալսարանում եղել է քաղաքական գիտությունների հրավիրյալ պրոֆեսոր և դասավանդել է քաղաքացիություն ու հանրային էթիկա և սահմանադրական իրավունք: Նա դատական էթիկայի վերաբերյալ իրավական պարբերականներում բազմաթիվ հոդվածների հեղինակ է և ծառայել է էթիկայի և մասնագիտական պատասխանատվության տարբեր հանձնաժողովներում և խորհուրդներում:Balchug Capital-ի մասինBalchug Capital-ը ներդրումների կառավարման ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից։ Tweet Դիտում՝ 4885