Կոնվերս Բանկը մասնակցում է Swift միջազգային համակարգի տարեկան ժողով Sibos-ին: Միջոցառմանը բանկը ներկայացնում են Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը եւ Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը: Նախատեսված են գործարար հանդիպումներ Կոնվերս Բանկի հետ համագործակցությունների ամրապնդման եւ ընդլայնման նպատակով:Բանկից հայտնում են, որ Sibos-ը համաշխարհային ֆինանսական խոշորագույն միջոցառումներից մեկն է: Այն այս տարի անցկացվում է Պեկինում՝ Connecting the future of finance խորագրի ներքո եւ միավորում է ֆինանսական ոլորտում ներգրավված շուրջ 10.000 առաջատար մասնագետի, որոնք հավաքվել են քննարկելու ֆինանսական ոլորտի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Տարեկան ժողովի շրջանակում ավելի քան 500 փորձագետ բանախոսներ կներկայացնեն իրենց մտքերն ու կանխատեսումներն՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են արհեստական բանականությունը (AI), թվային արժույթները, թոքենիզացիան, ISO 20022-ը, ESG-ն, ներդրված ֆինանսները, համապատասխանությունը։ Կկազմակերպվեն նաեւ ավելի քան 125 ցուցահանդեսներ, ինչպես նաեւ մի շարք ցանցային միջոցառումներ՝ Sibos-ի համայնքում կապերի ամրապնդման նպատակով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1005