ԷՖԵՍ-ը ներկայացնում է քաղցկեղից ապահովագրության միջազգային նոր պրոդուկտ՝ EFES Oncocare

18.10.2024 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
ԷՖԵՍ-ը անհատների, ընտանիքների և ընկերությունների համար մեկնարկում է օնկոլոգիական հիվանդություններից ապահովագրության EFES Oncocare պրոդուկտի վաճառքները։

Միջազգային ստանդարտներին համապատասխան EFES Oncocare պրոդուկտը տրամադրում է ֆիքսված դրամական հատուցում Հայաստանում մահվան 2-րդ ամենատարածված պատճառի՝ քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիքի (MSO) հնարավորություն նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։

Այս յուրահատուկ միջազգային պրոդուկտը մշակված է շվեյցարական աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ, որն էլ հնարավորություն է տալիս ընկերության հաճախորդներին օգտվել նույն բուժական մակարդակից, որն առկա է աշխարհի ամենազարգացած առողջապահական համակարգերում։

EFES Oncocare-ն առանձնանում է իր հասանելիությամբ. կախված տարիքից՝ ամսական սկսած ընդամենը 420 դրամից, հնարավոր է ստանալ 4,000,000 ՀՀ դրամից մինչև 30,000,000 ՀՀ դրամ հատուցում՝ ինվազիվ քաղցկեղի և ուղեղի, ողնուղեղի բարորակ ուռուցքի դեպքում ամբողջությամբ, իսկ նախաինվազիվ փուլում՝ գումարի 10%-ի չափով, որի տնօրինման հարցում անձն ազատ է։ Օրինակ 35 տարեկան անձի ամսական ապահովագրավճարը 4,000,000 ՀՀ դրամ ծածկույթի համար կկազմի ընդամենը 1,620 դրամ։



Ի լրումն ֆինանսական աջակցության՝ EFES Oncocare-ը հնարավորություն է տալիս օգտվել Mediguide-ի բժշկական երկրորդ կարծիքի տրամադրումից՝ ստանալով բուժման պլանի կամ ախտորոշման մասին կարծիք միջազգային լավագույն կլինիկաների կոնսիլիումի կողմից։ Կլինիկաների ցանկում են Ամերիկյան Harvard Medical School, Cedars Sinai, Texas Children’s hospital, Գերմանական Charite, Sana Hospital Group, Անգլիական NHS King’s College Hospital և շատ այլ հեղինակավոր հիվանդանոցներ։

Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա և հանգեցնելով հաշմանդամության կամ նույնիսկ՝ մահվան:  2022 թ․-ին Mediguide-ի գնահատած դեպքերի 91,43%-ից 3,20%-ի դեպքում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։

Կարող են ապահովագրվել 0-80 տարեկան անձինք՝ առանց նախնական բժշկական զննություն անցնելու, իսկ մինչև 21 տարեկան երեխաները անվճար ներառված են ծնողի ծածկույթի մեջ՝ անկախ երեխաների քանակից:

Պրոդուկտը շուտով հնարավոր կլինի ձեռք բերել առցանց և վճարել ամսական բաժանորդագրության սկզբունքով, այսինքն կցելով քարտը՝ ավտոմատացնել պայմանագրի ամսական վճարումները։ Քարտը կցելու մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը շարունակում է իր միտումը՝ հայաստանյան շուկա բերել նորարարական, հաճախորդամետ և միջազգային լուծումներ։

EFES Oncocare-ի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ, իսկ ձեռք բերել կարող եք՝ զանգահարելով ընկերության շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 010 700 800 հեռախոսահամարով։ Ձեզ հետաքրքրող հարցերը կգտնեք՝ հետևելով ԷՖԵՍ-ի սոցիալական ցանցերին։
Դիտում՝ 5441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW