AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երեւան» մասնաճյուղում

17.10.2024 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#AmCham #«Be My Guest» #IDBank #«Հին Երեւան»
IDBank-ի նոր՝ «Հին Երեւան» մասնաճյուղում շաբաթներ առաջ կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (AmCham) միջոցառումը՝ Be My Guest խորագրով։ Միջոցառմանը ներկա էին AmCham-ի անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բանկից հայտնում են, որ բացառիկ ձեւաչափով «Հին Երեւան» մասնաճյուղի մեծամասշտաբ բացման միջոցառման օրվանից կարճ ժամանակ անց սա երկրորդ հիշարժան միջոցառումն էր սրահում։

«Հին Երեւան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները ստանում են բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաեւ PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։

Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ բանկի մասնագետները մատուցում են մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը հաստատվում է հնարավոր ամենակարճ ժամկետում։

Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաեւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ եւ անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 3187

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW