Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երեւանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Մրցույթի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն FTN-ներով։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 300 FTN, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 200 եւ 100 FTN: Тhe Future Economy Summit-ի հիմնական միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին Congress հյուրանոցում:Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետևյալ հղմամբ։ Tweet Դիտում՝ 1302