Արցախբանկն ամփոփել է «Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» ակցիայի արդյունքները

14.10.2024 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ #ակցիա
«Արցախբանկ» ՓԲԸ-ն ամփոփել է 2024թ.-ի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ իրականացված «Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» ակցիայի արդյունքները:

Բանկի եւ Mastercard-ի հերթական համատեղ ակցիայի ողջ ընթացքում բանկի Mastercard քարտերով կատարած անկանխիկ գործարքների դիմաց ամենաբարձր միավորներ կուտակած 50 քարտապան հաղթող է ճանաչվել եւ շահել յուրաքանչյուրը 200,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պարգեւ (առանց հարկերի):

«Բարձր գնահատելով ակցիային ակտիվ մասնակցություն ցուցաբերած իր քարտապանների ջանքերը, ինչպես նաեւ ամփոփելով ակցիայի արդյունքները, բանկը որոշում է կայացրել փոփոխություն կատարել մրցանակային ֆոնդի բաշխման ընթացակարգում՝ ի շահ հաճախորդների: Այսպես՝ բանկը մոտ 40%-ով ավելացրել է մրցանակային ֆոնդը՝ հասցնելով այն 10,000,000 ՀՀ դրամ գումարի՝ բոլոր քարտապանների համար ապահովելով հավասար մրցանակային պայմաններ: Արդյունքում, բոլոր 50 հաղթող ստացել է 200,000-ական ՀՀ դրամ գումարի չափով դրամական պարգեւ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 8-ին Երեւան քաղաքում The Alexander հյուրանոցում տեղի է ունեցել հաղթող ճանաչված բանկի 50 քարտապաններին դրամական պարգեւների ստացման հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը բանկի ղեկավարությունը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ակցիայի հաղթողներին եւ բոլոր հավատարիմ հաճախորդներին՝ բանկին եւ ընկերության նախաձեռնություններին վստահություն ցուցաբերելու համար:

«Բարձր գնահատականի է արժանացվել նաեւ հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը քարտային պրոդուկտների զարգացման, անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումներին, որոնք նպաստում են բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցությանը:

Առանձին ուշադրություն է հրավիրվել եւ հատուկ շնորհակալական խոսքեր են հնչեցվել նաեւ տարիներ շարունակ բանկի լավագույն գործընկերներից հանդիսացող Mastercard ընկերությանը:   

Արցախբանկը հետամուտ է իր բանկային, մասնավորապես, քարտային ծառայությունների զարգացմանը՝ բանկի հաճախորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ շուկայում պահանջված ժամանակակից լուծումներ առաջարկելու նպատակով: Առաջիկայում հաճելի անակնկալները՝ թե տարաբնույթ ակցիաների, թե առանձին թիրախային ծրագրերի տեսքով լինելու են շարունակական եւ ավելի շահեկան»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW