«Մի դրամի ուժը». 4․093․527 դրամ ուղղվել է «Մունք» տեխնոդպրոցին
12.10.2024 | 08:47 Գլխավոր էջ / Նորություններ /


«Մունք»-ը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի եւ Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավելի նոր դիմորդների ներգավմանը։
Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժի» առաքելությունը շարունակվում է․ հոկտեմբեր ամսվա ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։
Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժն» արդեն 190.000.000 դրամ է հատկացրել տարբեր հիմնադրամների։
«Փաստ է, որ ինչպես շատ հարցերում, կրթության առումով եւս, ի տարբերություն մայրաքաղաքում ապրողների, մարզաբնակ երեխաներն ունեն առավել սահմանափակ հնարավորություններ, եւ այս առումով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նկատելի մեղմում է այդ բացը՝ երեխաների համար կրթական նոր հորիզոններ ստեղծելով։ Ուրախ ենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդլայնում է իր մասնաճյուղերի աշխարհագրությունը եւ շուտով ներկա կլինի ոչ միայն Լոռու, այլեւ Արմավիրի մարզում։ «Մի դրամի ուժն» էլ, ինչպես միշտ, երիտասարդ սերնդին կրթելու եւ նրա զարգացմանն ու սոցիալիզացմանն ուղղված ծրագրերի կողքին է»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշել է. ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ IDBank-ի եւ Իդրամի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել մարզաբնակ երեխաների համար՝ միասին փոփոխելով նրանց ապագան՝ հանուն ավելի լավ Հայաստանի»։
«Մեր բարի գործերին միանալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարեւոր ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: