“Էքսպրես Կրեդիտի” պարտատոմսերի ցուցակումը դադարեցվել է գործարքների բացակայության պատճառով

09.01.2009 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էքսպրես Կրեդիտ” ունիվերսալ վարկային կազմակերպության /ՈՒՎԿ/ պարտատոմսերի ցուցակման դադարեցումը Հայաստանի ֆոնդային բորսայում /ՀՖԲ/ պայմանավորված է գործարքների գործնական բացակայությամբ:

“Էքսպրես Կրեդիտ”-ի գործադիր տնօրեն, խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ ՀՖԲ-ում կազմակերպության պարտատոմսերի ցուցակման ամբողջ ընթացքում կատարվել է ընդամենը 5 գործարք:

Արմեն Արզումանյանը նշել է, որ ներկայումս կազմակերպության պարտատոմսերը շրջանառվում են արտաբորսային շուկայում` թողարկման տեղաբաշխող “Արմսվիսբանկի” միջոցով:

“Էքսպրես Կրեդիտի” պարտատոմսերի ցուցակումը (ցուցակման ամսաթիվը` 2008թ. օգոստոսի 21-ը) ՀՖԲ-ում դադարեցվել է 2008 թվականի դեկտեմբերի 28-ից:

Թողարկման ընդհանուր ծավալը 150 մլն դրամ է, մարման ժամկետը` 2010թ. հունվարի 29-ը:

Դիտում՝ 14073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW