Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաեւ Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:Միջոցառումը միավորել էր եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրների բանկային հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու թղթակցային փոխանցումների ոլորտում թվայնացման միտումները, զարգացման հեռանկարները:Ելույթում Նելլի Քոչարյանն անդրադարձել է փոխանցումների թվայնացման, գործընթացների ավտոմատացման միջոցով հաճախորդներին սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու ուղղությամբ Կոնվերս Բանկում կատարվող աշխատանքներին:«Հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության ապահովումը ենթադրում է վստահության բարձր մակարդակ, գործարքների իրականացման արդյունավետություն, արագություն եւ ապահովություն: Այս ամենին հասնելու ամենագործուն՝ համաշխարհային միտումներին համապատասխանող լուծումը, միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացումն է: Այդ ուղղությամբ աշխատանքները Կոնվերս Բանկում մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ. արդյունքում, գործընթացների ավտոմատացման եւ թվային լուծումների ներդրման շնորհիվ արդեն այսօր բանկը հնարավորություն ունի վերահսկել փոխանցվող գումարների շարժը, կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում միջամտել՝ ապահովելով միջազգային փոխանցումների առավելագույն արդյունավետություն»,-ասել է նա:Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է նաեւ այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Tweet Դիտում՝ 1562