Կառավարության որոշմամբ՝ եւս 600 տրասնպորտային միջոցով ավելացվել է էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան։Որոշման համաձայն՝ 2024 թվականի համար 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված եւ արդեն իսկ սպառված 7400 հատի փոխարեն սահմանվել է 8000 հատ, ինչը հնարավորություն է տալիս եւս 600 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց ձեւակերպել 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում։ «Սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո քաղաքացիները էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարեւոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը գոհ է, որ եւ՛ մայրաքաղաքում, եւ՛ մայրուղիներում արդեն կան էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման կետեր, այդ թվում՝ բենզալցակայաններում եւ գազալցակայաններում: Tweet Դիտում՝ 1890