Telcell ընկերությունը իր տարբերվող տաղավարով մասնակցել է DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երեք օրվա ընթացքում Telcell-ի տաղավարը ընդունել է 5 հազարից ավելի այցելու: Տաղավարը DigiInvest հատվածում էր, որտեղ, որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ գործող ընկերություն, Telcell-ն իրականացրել է բաժնետոմսերի վաճառք:«Մենք DigiTec-ում ներկայացնում ենք մեր ծառայությունների լայն սպեկտրը, ինչպես նաեւ իրականացնում ենք բաժնետոմսերի վաճառք: Telcell Wallet հավելվածի միջոցով մեկ տարում շուրջ 25 մլն գործարք եւ էլեկտրոնային առեւտրի սեկտորում 57,000 գործարք կատարած մեր ընկերությունը, բաժնետոմսերի վաճառքն իրականացնելու է մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը: Ընկերությունը տեղաբաշխելու է տարեկան շահույթի առնվազն 50%-ը՝ որպես դիվիդենդ, իսկ մեկ բաժնետոմսի տարեկան եկամտաբերությունը կարող է հասնել 13%-ի, որը ազատված է հարկային պարտավորություններից»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:DigiTec-ի պանելային DigiTalk քննարկումների ժամանակ Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է վճարահաշվարկային ֆինտեխ ընկերության IPO-ն, որի նախադեպը Հայաստանում ստեղծել է հենց Telcell-ը: Վերջինս խոսել է նաեւ հայկական ֆինտեխի ապագայի մասին՝ IPO-ի օրինակով: Լուսանկարը՝ Telcell «Ընկերությունը հանրային դիրքավորման առումով ֆինանսական շուկայում բացի IPO-ից, ստանձնել է Երեւանի տրանսպորտային համակարգի թվայնացումն ու միասնական տոմսային համակարգի ներդրումը: Այս մեգանախագծի իրականացման համար ընկերությունը ներդրել է միջոցներ 1,5 մլրդ ՀՀ դրամի չափով: Այս քայլերը առաջընթաց են եւ մատնանշում են Telcell-ի թափանցիկ աշխատաոճը, որը ընկերության տեսլականի կյանքի կոչման կարեւորագույն առաջնահերթություններից է: Խոշորագույն երկու նախագծերի իրագործումն ուղղված է տեղական եւ միջազգային ֆինանսական շուկաներում ընկերության վստահելիության եւ կայունության չափորոշիչի բարձրացմանը: Հայկական այս ֆինտեխի տեսլականի կարեւորագույն բաղադրիչներից է նաեւ ծառայությունների ընդլայնումը, զարգացումը եւ մեր հասարակության առօրյայի անբաժան մասը դառնալը: Telcell-ի հանձնառություններից է ֆինտեխ ոլորտում առաջարկել հարմարավետ եւ բազմաֆունկցիոնալ ծառայություններ։Ներդրումային գործունեություն իրականացնելու առումով սա նշանակալի քայլ է, քանի որ Telcell-ի էկոհամակարգը ընկերության տանում է Super App-ի ներդրման ճանապարհով՝ նպատակ ունենալով մեկ բիզնեսում ընդգրկել պրոդուկտների լայն տեսականի։ Telcell-ը, լինելով վճարահաշվարկային ազգային առաջատար ընկերություն, նորարարական, ամբողջական գործիքակազմ է ներդնում՝ ապահովելու մրցակցային առավելություններ եւ հաճախորդներին մատուցելու ավելի լայնամասշտաբ ծառայություններ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 847