Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նոր ղեկավար ունի

08.10.2024 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անի Մակարյան #Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կղեկավարի Անի Մակարյանը: Որոշումը կայացրել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) Դիտորդ խորհուրդը:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից հայտնում են, որ Անի Մակարյանը ֆինանսական ոլորտում ունի մոտ 20 տարվա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում ողջ համակարգին առնչվող մի շարք նախագծերի կյանքի կոչման հարցում: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, ներառյալ՝ Կենտրոնական բանկում։

Ներկայում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կյանքի է կոչվում զարգացման նոր ռազմավարություն, որը նաեւ կապահովի տեխնոլոգիական նոր հնարավորություններ Հայաստանի եւ հայաստանյան ներդրողների համար:

Դիտորդ խորհուրդը մեծապես վստահում է Անի Մակարյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին եւ ունի նրա հետ կապված երկարաժամկետ հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Սերգեյ Մկրտչյան
Դիտում՝ 1944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW