Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները

08.10.2024 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#SIA Armenia 2024 #«Մի դրամի ուժը»
Հոկտեմբերի 4-ին Impact Hub Yerevan-ի հարկի տակ տեղի է ունեցել Social Impact Award Armenia 2024-ի երկար սպասված մրցանակաբաշխությունը։ Ծրագրի ինկուբացիոն փուլի գործընկերներն այս տարի IDBank եւ Idram ընկերություններն են՝ ի դեմս «Մի դրամի ուժը» նախագծի։

Երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող ամենամյա հեղինակավոր այս նախաձեռնությունը արդեն 6-րդ տարին է՝ բացահայտում է հայ երիտասարդների լավագույն բիզնես գաղափարները՝ ստեղծելով լայն հնարավորություններ դրանք հղկելու, զարգացնելու եւ կայացած բիզնես ծրագրի վերածելու համար։

Այս տարվա ծրագրին դիմած շուրջ 30 հայտից ընտրված 10 լավագույն գաղափարի հեղինակները, անցնելով ինկուբացիոն փուլը, ձեռք են բերել գործիքներ, մենտորություն եւ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց բիզնես գաղափարները բարելավելու եւ նշանակալի ազդեցության հասնելու համար:

IDBank-ի եւ Idram-ի հաղորդակցության եւ ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է.
«Կրթություն տալով երիտասարդներին՝ մենք կարողանում ենք լուծել սոցիալական տարբեր խնդիրներ, եւ սոցիալական ձեռներեցության զարգացումն այս առումով հրաշալի գաղափար է մեր երկրի համար։ Հուսով ենք՝ Idram-ի եւ IDBank-ի կողմից SIA Armenia 2024-ի ինկուբացիոն փուլին ցուցաբերված աջակցությունը լավագույն ազդեցությունը կունենա ծրագրին մասնակցած երիտասարդների հետագա գործունեության վրա եւ այս ամիսների ընթացքում ձեռք բերված կարեւոր ու հիմնարար գիտելիքները կծառայեն ներկայացված հրաշալի բիզնես գաղափարների իրականացմանը»։

«Շատ ուրախ ենք, որ ինկուբացիոն ծրագրի իրականացման համար մեզ միացավ «Մի դրամի ուժը», եւ մենք կարողացանք լավագույն մասնագետներին հրավիրելով եւ մեր երիտասարդներին ավելի շատ ռեսուրսներ հատկացնելով՝ ավելի շատ հմտություններ տալ նրանց, որպեսզի իրենց գաղափարները կյանքի կոչեն»,- ասել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։

Ժյուրիի որոշմամբ՝ հաղթողների եռյակում են «ElectRoads», «Աստղագիտությունը բոլորի համար» եւ «Retyre Design» թիմերը։ Չորրորդ հաղթողը՝ «Hydroponic greenhouses»-ը, ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքներով։

Հաղթող 4 թիմերը ստացել են €1500-ին համարժեք մրցանակ եւ բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 26-30-ը Գերմանիայում կայանալիք Social Impact Award-ի ամենամյա գագաթնաժողովին։ Այս փուլը եւս կիրականացվի IDBank-ի ֆինանսավորմամբ։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը SIA Armenia 2024 ծրագրի իրականացմանն ուղղել էր 4,165,643 դրամ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 6538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW